29046 դիտում
11:32 29-09-2024
Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու իրանական համարանիշներով «Mercedes»-ը. վիրավորը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Աբգար Պետրոսյանն ու Գևորգ Խաչատրյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆելիքս Ա.-ն, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպք փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Ֆելիքս Ա.-ն ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+