211652_close_icon
views-count29547 դիտում article-date 22:08 25-06-2024

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են իրանական համարանիշներով բեռնատար «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը․ ավտոմեքենաները բախվել են ծառերին․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Կապան-Աճանան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ամիր Յուսեֆիի վարած բեռնատար «Mercedes»-ն ու Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Վաչե Գյուլբուդաղյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ազատ Մեժլումյանը, 18-ամյա Նարեկ Աթաջանյանն ու 17-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի, դասակի հրամանատար Պավլուշ Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Հովհաննիսյանը, պարեկ Վարդգես Հակոբյանն ու կրտսեր պարեկ Մայիս Դանիելյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա․ Գևորգյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Կապանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Volkswagen Golf»-ը բախվել է ծառերին ու ամբողջությամբ վերածվել մետաղե ջարդոնի, իսկ բեռնատարը բախվել է ծառերին և մասամբ կախվել ձորի եզրին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր