Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը
«Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը։
Ցուցադրության շրջանակներում ավելի քան մեկ ամիս կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից և Հայաստանի Ազգային պատկերասրահից Գյումրի բերված շուրջ երեք տասնյակ ջրաներկ աշխատանքներ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի և Մինաս Ավետիսյանի ժառանգները։
«Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային փառատոնը Գյումրի է բերել ջրաներկի աշխարհահռչակ 14 վարպետների 13 երկրից։ Փառատոնի կազմակերպիչը՝ «Արվեստա» ընկերությունն է։ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ։