211652_close_icon
views-count1125 դիտում article-date 16:35 28-02-2014

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր` փետրվարի 28-ին, հայ մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Նկարիչը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ, ովքեր գաղթել են Ղրիմ։ Այնուհետև նրա նախնիները տեղափոխվել են Նոր Նախիջևան, և նպաստել տեղի հայկական գաղութի ստեղծմանը։ 1901 թ. Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է տեսնել իր նախնիների երկիրը։ 1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է եկել օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնել է հայկական թանգարան։ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները համարվում են Հայաստանի արվեստի խորհրդանիշը:

Նմանատիպ նյութեր