211652_close_icon
views-count466 դիտում article-date 14:50 28-09-2024

Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել է, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանել են «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահին:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ճշգրիտ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավարությունը հավաքված է եղել Բեյրութի հարավում Դահիե արվարձանում գտնվող իր շտաբում:

Նասրալլահը «Հեզբոլլահ»-ը ղեկավարել է ավելի քան 3 տասնամյակ:

Նմանատիպ նյութեր