1126 դիտում
21:45 03-07-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներով Իսրայելի երկու շտաբների հարվածելու մասին հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Նշվում է, որ «Իսլամական դիմադրություն» շարժման (Հեզբոլլահ) մարտիկները հուլիսի 3-ին «Կատյուշա» համակարգով 100 հրթիռ են արձակել Նաֆահի զորանոցներում գտնվող «Հոլան»-ի 210-րդ դիվիզիայի հրամանատարության շտաբի և Քալիա զորանոցներում դիրքավորված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության շտաբների ուղղությամբ»:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հունիսի 18-ին հայտարարել էր Լիբանանում հարձակման մարտական գործողությունների ծրագրի հաստատման մասին: Դրանից հետո երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը սպառնացել էր լայնածավալ պատերազմի հրահրման դեպքում ոչնչացնել «Հեզբոլլահ»-ը և լուրջ վնաս հասցնել Լիբանանին: Նա ընդգծել էր, որ Իսրայելը մոտ է այնպիսի որոշման կայացմանը, որը կփոխի կանոնները հյուսիսային ռազմաճակատում:
Իր հերթին, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հունիսի 19-ին հայտարարել էր, որ առճակատման հետագա սրման դեպքում շարժումը կարող է ներխուժել Իսրայելի հյուսիս:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի մարտիկները ամեն օր փոխհրաձգություն են հրահրում սահմանի տարբեր հատվածներում։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ իսրայելցիների հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ Լիբանանի հարավից։ Իսրայելական կողմը հայտնել է երկրի հյուսիսից մոտ 80 հազար բնակիչների հեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր
841 դիտում
14:50 28-09-2024
Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին
1276 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
Այս բաժնից
1054 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
913 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1333 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է