211652_close_icon
views-count13000 դիտում article-date 22:52 19-09-2024

Լարված իրավիճակ՝ Երևանում. բնակիչներն ասում են. «Ախորժակն ուտելիս է բացվում. ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել մի քանի մետր ճանապարհ վճարովի սարքել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետարանը որոշել է Բյուզանդի 101 շենքից մինչև Մաշտոցի պողոտա հատվածում գծանշումներ կատարել՝ թույլատրելով այդ հատվածում գտնվող շենքերի բնակիչներին իրենց մեքենաները կայանել միայն մի մասում։ Բնակիչներն այդ որոշման հետ համաձայն չեն, ասում են՝ դեռ սովետական տարիներից իրենք այստեղ են ապրել, մեքենաներն էլ այստեղ են կայանել։ 

Քաղաքացիներն ասում են՝ այդ կերպ իրենք կայանելու տեղ չեն ունենում։ Իսկ եթե ունենում էլ են, ապա պետք է տարեկան 160 հազար դրամ վճարեն։  Արդարացիորեն բարձրաձայնում են՝ նշելով, որ այդքան գումար վճարել չեն կարող, հատկապես թոշակառուները։ Սեպտեմբերի 3-ին են քաղաքացիները Երևանի քաղաքապետարան դիմել. դիմում-բողոք են ներկայացրել։ Պատասխան մինչ օրս չեն ստացել, բայց այս ընթացքում արդեն չափագրման ու նախապատրաստական աշխատանքներ են մեկնարկել։ Երևանի քաղաքապետարանից բնակիչները պատասխան են ակնկալում, տարբերակներ են առաջարկում՝ միասին քննարկելու և լուծում գտնելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր