211652_close_icon
views-count58709 դիտում article-date 13:55 19-09-2024

Երևանում ոստիկաններն իրականցրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել է մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:  

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել է նաև ոմն Արմանը:

Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևագում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են՝ ոմն Արմանը հանդիսանում է Երևանի բնակիչ, 42ամյա Արման Պ.-ն և ժամերի ընթացքում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ կասկածյալ Մարտին Ա.-ն գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում ու ոստիկանները, մեկնելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և անձին առևանգելու և ֆիզակական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այնուհետև ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:  

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր