92715 դիտում
11:20 07-03-2022
Պարեկային ծառայության պետի հանձնարարականով Երևանում իրականացվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վերջին ամիսներին մայրաքաղաքում հայտնաբերել են այնպիսի օրինախախտ վարորդների, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են փոխարինված կամ կեղծ համարանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի հանձնարարությամբ Երևանում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։
Այն հայտնաբերելու համար Ա. Ումրշատյանի հրամանը դրվում է Ա. Իսախանյանի և Լ. Բադալյանի վրա։
Ինչպես սիրված «Տերն ու ծառան» ֆիլմում է, «մինչև կկվի ձայն հանելը», Ա. Իսախանյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված ավտոմեքենան Արցախի պողոտայով ընթանում է ու ռադիոկապով տեղեկությունը փոխանցվում է Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Լ. Բադալյանին, ու արդեն տաք հետքերով գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գրիգոր Պալյանը և Նորայր Հակոբյանը հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենայում հայտնաբերվում է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։
Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի ով լինելուց ու վարած ավտոմեքենայից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35804 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց