682 դիտում
16:20 10-09-2024
ԿԳՄՍ նախարարը հերքել է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին լուրերը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունը։ Անդրեասյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։
««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 դասագրքի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։ Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն», «Թվային գիտություն» առարկան է, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։ Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, որ նաև պատմության ուսուցումը դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը»,- ասաց Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
14:19 26-12-2023
Դադարեցնել դասագրքի կիրառությունը և սկսել նորի պատրաստման աշխատանքները. Մայր Աթոռը՝ ԿԳՄՍ նախարարին
2719 դիտում
13:12 16-05-2017
Սպիտակ Տունը հերքել է Կրեմլին ԻՊ-ի մասին գերգաղտնի տեղեկատվության փոխանցման մասին լուրերը
1453 դիտում
21:01 29-01-2021
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանն անդրադարձել են դպրոցներում հայերենի և ռուսերենի դասավանդման խնդիրներին
Այս բաժնից
661 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
652 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար