211652_close_icon
views-count736 դիտում article-date 20:57 07-09-2024

Էրդողանն իսլամական երկրներին կոչ է արել դաշինք կազմել Իսրայելի դեմ

Իսլամական երկրները պետք է դաշինք կազմեն Իսրայելի կողմից ծավալվող էքսպանսիոնիզմի սպառնալիքի դեմ: Այս մասին այսօր Ստամբուլի մերձակայքում գտնվող իսլամական դպրոցների ասոցիացիայի համար կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։


Նշվում է, որ Էրդողանն այսպես մեկնաբանել է իսրայելական զորքերի կողմից ամերիկաբնակ թուրք կնոջ սպանությունը, որն ուրբաթ օրը մասնակցել էր Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման դեմ բողոքի ցույցին։

«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, իսրայելական ավազակապետությունը և իսրայելական պետական ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է»,-ասել է Էրդողանը:

Նա ասել է, որ Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի վերջին քայլերն ուղղված են «համերաշխության գիծ ձևավորելուն՝ ընդդեմ էքսպանսիոնիզմի աճող սպառնալիքի», որը, ըստ Էրդողանի, սպառնում է նաև Լիբանանին և Սիրիային:

Նմանատիպ նյութեր