211652_close_icon
views-count33548 դիտում article-date 21:00 03-09-2024

Երևանի քաղաքապետարանի «տրակտորներով պարը»՝ Քանաքեռ-Զեյթունում. ո՞ր «գիտունիկի» մտքով էր անցել, որ հսկայական շենքը հնարավոր էր տրակտորներով փլուզել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 31-ին գրեթե 2 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները Պարույր Սևակ փողոցում դադարեցրել էին երթևեկությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար կամ ինչ-որ կրիմինալ դեպք էր, այլ Երևանի քաղաքապետարանը որոշել էր, որ պետք է դեռ խորհրդային տարիներից հայտնի բարձրահարկ շենքը հողին հավասարեցնի։

Եթե նման դեպքերում այն կատարում էին պայթեցման եղանակով, ապա այդ օրը որոշել էին, որ պետք է երկաթե ճոպաններով տրակտորների միջոցով քաշեին և շենքը փլուզեին։

Ո՞վ է եղել այդ «գիտունիկը», որ ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում 2 ժամից ավելի չկարողացան 11-հարկանի շենքը փլուզել։

Ողջ ընթացքում այդ ամենին հետևում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Փլուզողները, տեսնելով որ չեն կարողանում իրենց գործն ավարտին հասցնել, դադարեցրեցին ու ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք արդեն դիմել են ՀՀ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի որոշվի, թե երբ և ինչ եղանակով պետք է շենքը փլուզեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր