211652_close_icon
views-count775 դիտում article-date 23:48 28-08-2024

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պատրաստվում է ԱՄԷ-ի հավաքականի հետ հաջորդ հանդիպմանը

Աբու Դաբիում Հայաստանի  բասկետբոլի ազգային հավաքականը Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցում է միջազգային մրցաշարի: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Մարզիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է մրցաշարում անցկացրած առաջին խաղի և թիմի կազմի մասին։

«Աբու Դաբիի մրցաշարին մասնակցում ենք փորձնական թիմով, որի կազմում ընդգրկված են մի շարք երիտասարդ խաղացողներ։

Սա նրանց համար ավելի բարձր մակարդակով փորձ ձեռք բերելու զգալի հնարավորություն է։ «Ալ Շարժա»-ի հետ կայացած հանդիպումը բավականին բարդ ստացվեց: Նրանք համարվում են այս մրցաշարի ֆավորիտը: Այնուամենայնիվ, քանի որ մեր թիմը շատ ժամանակ չի ունեցել միասին մարզվելու, հատկապես ամբողջական կազմով, դա հանգեցրեց մրցակցի հետ խաղում որոշ պաշտպանական սխալների:

Անմասն չենք նաև վնասվածքներից: Ալբերտ Թադևոսյանը՝ մեր առանցքային խաղացողը, մեջքի հատվածում վնասվածք ունի, որի պատճառով քիչ ժամանակ անցկացրեց խաղադաշտում։

Պատրաստվում ենք ԱՄԷ-ի հավաքականի հետ մեր հաջորդ հանդիպմանը, սա ևս մեկ հիանալի հնարավորություն է մեզ համար: Այդ խաղից առաջ մեր առաջնահերթությունն է պաշտպանության բարելավումը։

Նախորդ խաղում հարձակման գոտում բավականին լավ տեսք ունեինք, եթե պաշտպանության գոտում էլ լավ գործենք կարծում եմ՝ առաջիկա խաղում կհաջողենք:

Լինելով մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ իմ հիմնական ուշադրությունը առավել շատ կենտրոնացած է թիմի երիտասարդ խաղացողների ձեռք բերած փորձի վրա, որը նշանակալից կլինի հաջորդ տարի Երևանում կայանալիք B դիվիզիոնի առաջնությանը նախապատրաստվելիս»,- ասաց Գեորգի Ղազանչյանը»։

Նմանատիպ նյութեր