211652_close_icon
views-count424 դիտում article-date 17:28 28-08-2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել

Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 58 մարդ է զոհվել, 131-ը տուժել են իսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Գազայի առողջապահության նախարարությանը հղումով։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում 4 ընտանիքի զանգվածային սպանություն է իրագործել, հիվանդանոցներ են ընդունվել 58 զոհի դի և 131 տուժած»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40,534-ի, տուժել է ավելի քան 93,7 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր