slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ողբերգական դեպք՝ Երևանում․ ոստիկանության զորքերի ծառայողները երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը․ ժամանել են էրեբունու ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում․ ոստիկանության զորքերի ծառայողները երկաթգծի կայարանի տարածքում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը․ ժամանել են էրեբունու ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count39123 դիտում article-date 20:35 27-08-2024
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի 1033 զորամասի առաջին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սպարտակ Հովսեփյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․ է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դին դիատարին մոտեցնելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգորյանի գլխավորությամբ։

Փրկարարները մոտ կես կմ պատգարակով դին ոտքով մոտեցրեցին դիատարին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որպես անհայտ որոնվում էր հարազատների կողմից։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր