25815 դիտում
11:11 27-08-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. հողով և քարով բարձված բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է շինության համար նախատեսված փոսում. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, Երևանի և Կոտայքի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարան ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին հոսպիտալի մոտակայքում, բեռնատար է կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հողով ու քարով բարձված «Foton» մակնիշի ռուսական համարանիշերով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել և հայտնվել է շինության համար կառուցվող փոսում:
Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գւոմարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ն. Մաթևոսյանն ու Ս. Հակոբյանը:
Սակայն տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Տերյան թաղամասի Պետրոս Դուրյան 3-րդ փողոցում, որը տարածքայինով Կոտայքի մարզինն է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+