112125 դիտում
22:47 25-08-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե մի հատված թափվել է այդ պահին անցնող ավտոմեքենայի վրա. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը. ժամանել է ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը փլվել է ավտոմեքենայի վրա և կա տուժած։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե ահագին հատված, ըստ նախնական տեղեկությունների, քամու հետևանքով թափվել է և այդ պահին անցնելուց է եղել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա և ամբողջ քարերը թափվել են ավտոմեքենայի վրա։
Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդին և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 թիվ 17 1-ին ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից արդեն դեպքի վայր են ժամանում քննիչները, ինչպես նաև փորձաքրեագետները։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակելի շենքի շինթույլտվությունը տրվել է 13.03.2024 թվականին, տևողությունը՝ 2 տարի, պատվիրատուն Կ. Մանուկյանն է, իսկ կատարողը՝ «Դավիթ Պապիկյան Գագիկ» Ա/Ձ-ն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)