211652_close_icon
views-count62812 դիտում article-date 22:31 23-08-2024

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Ադանա» ռեստորանի մոտից, պարտքի դիմաց, բոլորի աչքի առաջ հափշտակել են «Ford» մակնիշի ավտոմեքենա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է զանգահարել Լուսինե Զ․-ն և հայտնել, որ իր պաշտպանյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արտակ Ա․-ի պարտքատերը վերջինիս կեղմից շահագործվող «Ford» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի «Ադանա» ռեստորանի մոտից բոլորի աչքի առաջ հափշտակել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Արտակ Ա․-ն 2023 թվականի հոկտեմբերից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 26/43 հասցեում գտնվող «Ոսկե Դար» ոսկու սրահից պարտքով վերցրել է 808 հազար դրամի ոսկյա զարդեր և չկարողանալով այն վերադարձնել օգոստոսի 10-ին գնացել է Մարտունի քաղաքի «Ադանա» հարսանյաց սրահ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո դուրս է եկել ու նկատել է, որ ավտոմեքենամ որտեղ ինքը կայանել է տեղում չէ, այն տարել են։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն «Արմինե-Արփինե» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր