796 դիտում
19:50 20-09-2024
Մենք բռնի տեղահանվեցինք մեր հայրենիքից բոլորի աչքի առաջ, բոլորի․ Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում
Լեռնային Ղարաբաղի նախկին մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր և մանրամասներ։ ԼՂ նախկին ՄԻՊ-ն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով իր ելույթի տեքստն ամբողջությամբ։
«Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների և նրանց տառապող ծնողներին։ Ես տեսել եմ դեղորայքից զրկված քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց և ամենօրյա հացի համար պայքար տվող տարեցների և հաշմանդամների։ Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, և այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ»,- ասել է ԼՂ նախկին ՄԻՊ-ը։
Նա հիշեցրել է, որ 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա սեպտեմբերի 19-ին՝ մեկ տարի առաջ այս օրը, որից հետո՝ սեպտեմբերի 24-ին ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր հայրենիքից բոլորի աչքի առաջ. ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թվականին եկել էին խաղաղություն ապահովելու, Ամերիկայի Միացյալ Նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա նոր հարձակումը, Եվրոպական Միության աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրավունքներ և անվտանգություն էր բանակցում Ադրբեջանի հետ։ Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արվում մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։
Ստեփանյանի խոսքով՝ բռնի տեղահանությունից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ապրել տառապանքների մեջ՝ ամեն օր տեսնելով, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում իրենց տները, գետնին հավասարեցնում իրենց բնակավայրերն ու սրբավայրերը, մաքրում հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի, բանտարկված պահում հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
«Եվ ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում շարունակվող հանցագործությունների համար, այլ իրավունք է ստանում կազմակերպելու COP29-ի նման հեղինակավոր միջոցառում։ Արդյո՞ք սա է քաղաքակիրթ մարդկության պատասխանը Ադրբեջանին գործած հանցագործությունների համար»,- նշել է ԼՂ նախկին ՄԻՊ-ը։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների։ Այդ ամենը հաղթահարելու համար նա առաջարկում է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար պատշաճ միջազգային աջակցություն։
«Թիրախային պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների և դրանց ընթացքում գործած միջազգային հանցագործությունների համար։ Ադրբեջանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման համար։ Մենք ականատես ենք լինում, որ բացառապես իրավական գործիքակազմով հնարավոր չէ հասնել արդյունքի և միայն ուժեղ միջազգային ճնշմամբ է հնարավոր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար պահվող անձանց և տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերյալ»,- եզրափակել է Ստեփանյանը։

Նմանատիպ նյութեր
3268 դիտում
16:39 07-12-2016
Արցախի վարչապետը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը
3650 դիտում
11:00 11-04-2018
Մարկ Ցուկերբերգը շուրջ 5 ժամ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում
886 դիտում
09:21 21-07-2023
Իսրայելի նախագահը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
970 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար