211652_close_icon
views-count45144 դիտում article-date 12:22 21-08-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Opel Astra»-ն ու «Lexus»-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհ 2-րդ կմ հատվածում բախվել են «Lexus» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանն ու Սուսաննա Մեջլումյանը:
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»»-ը բախվել է «Opel»-ին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը և գլխիվայր հայտնվել դաշտում:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր