211652_close_icon

ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանին և ընտանիքին դատախազություն են հրավիրել

views-count1666 դիտում article-date 16:06 20-08-2024
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։

Ըստ ծանուցագրերի՝ օգոստոսի 23-ին դատախազություն պետք է ներկայանան Արտակ Շաբոյանը, դուստրը՝ Անի Շաբոյանը, կինը՝ Քրիստինե Եղիազարյանը և Շաբոյանի մայրը՝ Մարիետա Մանուկյանը։

Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։

Նմանատիպ նյութեր