211652_close_icon
views-count7382 դիտում article-date 20:08 13-11-2018

Ավագանու նիստում որոշվեց 10 տարով անհատույց 34.6քմ մակերեսով բնակարան տրամադրել 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանին

Նոյեմբերի 13-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Շաբոյանների՝ 14 հոգուց բաղկացած ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրելու հարցին: Համայնքի սեփականություն համարվող Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանը 10 տարի ժամկետով տրամադրվել է Վիրաբ Շաբոյանին և նրա ընտանիքին: Մինչ այս Շաբոյաններն ապրում էին Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող, բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում: Արձագանքելով բնակարանային հարցի վերաբերյալ ավագանու անդամների բարձրացրած հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան քաղաքի բնակարանային ֆոնդն այնպիսի վիճակում է, որ առկա խնդիրների լուծումը բավական հեռու է թվում: Քաղաքապետը սոցիալական բնակարանաշինությունը խթանելու հարցում կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: «Բնականաբար, մենք բոլորին չենք կարող ասել՝ սպասեք՝ հինգ կամ տասը տարի հետո կունենանք բնակարանային ֆոնդ և բոլորիդ կտեղափոխենք նոր բնակարաններ: Մենք փուլ առ փուլ պետք է լուծում տանք այս խնդրին: Ակնկալում եմ նաև բոլոր խմբակցությունների աջակցությունը, որպեսզի մշակվի մի մեխանիզմ, որը կլինի արդար, թափանցիկ և ընդունելի հանրության համար: Մենք մեր կողմից արդեն իսկ մշակում ենք մեխանիզմ, որ մասնավորի հետ համագործակցության արդյունքում ունենանք բնակարանային ֆոնդ», - նշել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր