3552 դիտում
12:36 12-03-2015
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի վճարում սեփական բնակարանի մի քանի ամսվա վարձերը. լուսանկար. newsbook.am
[url=http://news-book.org/?p=51946%2Ftmpph%20naxagah%20artak%20shaboyany%20chi%20vcharum%20sepakan%20bnakarani%20mi%20qani%20amsva%20vardzery%20lusankar&l=am]NewsBook[/url]-ին հայտնի է դարձել, որ Ավան 3 թաղամասում` երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում, բնակարան ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Հայտնի է դարձել նաև, որ վերջինս չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ:
Համատիրությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենք բազմիցս ծանուցում են ուղարկել Շաբոյան ընտանիքին և տեղեկացրել իրենց պարտքի վճարման մասին, ավելին` նրանք բանավոր կերպով մի քանի անգամ տեղեկացրել են նաև Շաբոյանի տիկնոջը, ով խոստացել է ամուսնուն տեղեկացնել չվճարված պարտքի մասին:
«Մենք նրանց բազմաթիվ անգամ զգուշացրել ենք, սակայն արդեն ամիսներ շարունակ ոչ մի վճարում չի կատարվել»,- ասացին համատիրությունից և նշեցին, որ Շաբոյանը ձեռք է բերել 4 սենյականոց բնակարան և կայանատեղի` նախատեսված մեքենայի համար:
NewsBook-ը հարցը փորձեց պարզել Արտակ Շաբոյանի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից, ով նշեց, որ հարցը բավական անձնական է, և ինքը չի կարող պատասխանել, փոխարենը խնդրեց հարցում ուղարկել, որի պատասխանը մենք դեռ չենք ստացել:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://news-book.org/?p=51946%2Ftmpph%20naxagah%20artak%20shaboyany%20chi%20vcharum%20sepakan%20bnakarani%20mi%20qani%20amsva%20vardzery%20lusankar&l=am]այստեղ[/url]:
[img]/ups/images/0689171001426149284443687.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
13:50 23-03-2018
ՏՄՊՊՀ-ն պետք է լինի ապաքաղաքական մարմին. Արտակ Շաբոյանը մերժեց ՀՅԴ-ի առաջարկը
2183 դիտում
09:15 28-05-2016
Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը. «Հայկական ժամանակ»
2318 դիտում
10:37 02-11-2021
Երաժշտական դպրոցներում ծնողները վճարում են երեխաների ուսման վարձերը՝ դաս կլինի, թե ոչ․ «Փաստ»
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»