211652_close_icon

Հրդեհ՝ Աթենքի մերձակայքում. մարդիկ են տարհանվել, այրվել են տներ և մեքենաներ

views-count1747 դիտում article-date 20:22 12-08-2024
Հունական իշխանությունները հայտնել են, որ Աթենքի մերձակայքում մոլեգնում է արագընթաց անտառային հրդեհը, որը բորբոքվել է ուժեղ քամու հետևանքով։ Այրվել են ծառեր, տներ և մեքենաներ, մարդիկ են տարհանվել հիվանդանոցներից և առնվազն 11 քաղաքներից ու գյուղերից: Փոխանցում է Azatutyun-ը։

Ավելի քան 560 հրշեջ կամավորների աջակցությամբ, 17 ջրային ինքնաթիռ և 15 ուղղաթիռ պայքարում են անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել էր երեկվանից մայրաքաղաքից 35 կմ հյուսիս Վառնավասի մոտակայքում։ Այսօր կրակն արդեն տարածվել էր դեպի հարավ։

Մայիսից սկսած Հունաստանում հարյուրավոր անտառային հրդեհներ են բռնկվել: Թեև ամառային հրդեհները սովորական են Հունաստանում, այդուհանդերձ, գիտնականների պնդմամբ՝ կլիմայի փոփոխության հետ կապված անսովոր շոգ և չոր եղանակը հրդեհներն ավելի հաճախակի են դարձրել:

Նմանատիպ նյութեր