211652_close_icon
views-count46723 դիտում article-date 14:23 10-08-2024

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Altima»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում բախվել են 26-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած «Nissan Altima» մակնիշի և 40-ամյա Ալիկ Ղազարյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնությանը ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Բադալ Սարգսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվոմ են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր