211652_close_icon
views-count682 դիտում article-date 13:19 10-08-2024

Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների ինչ-որ արդյունքի ակնկալիքների համատեքստում հայտարարել է, որ ժամանակն է Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, նա այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր էջում։

«Գազայի հատվածում պատերազմը պետք է դադարեցվի։ Դա պետք է պարզ լինի բոլորի համար։ Սա վճռորոշ նշանակություն ունի Գազայի բնակչության, պատանդների և այսօր սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջանի կայունության համար»,- գրել է Մակրոնը։

Մակրոնը Փարիզի լիակատար աջակցությունն է հայտնել երկու կողմերի բանակցություններին ներգրավված ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր