211652_close_icon
views-count2197 դիտում article-date 18:00 09-08-2024

Նախարար Ղազարյանը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ

Օգոստոսի 8-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նախարարը շրջել է ստորաբաժանման տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, տրանսպորտային միջոցների հնարավորությանն ու տեխնիկական հագեցվածությանը։ Ջոկատի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՆԳ նախարարը քննարկել է ստորաբաժանման պայմանների բարելավման հնարավորությունները, լսել նրանց խնդիրները և նախանշել հնարավոր լուծումներ։

Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Ծանոթանալով շենքային պայմաններին՝ նախարարն ընդգծել է, որ ստորաբաժանումն իր տեխնիկական և տրանսպորտային միջոցների համալրվածությամբ կարող է օրինակ ծառայել մյուսների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։

Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։ Նա շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ բարեխիղճ ծառայության համար։ Անդրադառնալով փրկարարների ատեստավորման գործընթացին՝ ՆԳ նախարարը խոսել է մասնակցության ակտիվացման և սոցիալական երաշխիքների բարելավման մասին։ Քննարկվել են նաև կարգապահական ու շենքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր