211652_close_icon
views-count2509 դիտում article-date 20:26 08-08-2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Շիրակի մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ 
 
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։
 
Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից կոնկրետ դեպքերով իրականացրած աշխատանքներին ու գրանցած արդյունքներին։
 
Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության գործառույթների և ընդունելության վերաբերյալ մանրամասներ։
 
Քննարկման առարկա են դարձել նաև նոր ձևավորվող ստորաբաժանումների կադրային համալրման, վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության հարցեր։
 
Վահե Ղազարյանը հորդորել է ոստիկաններին՝ ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը թույլ կտա բարելավել սոցիալական երաշխիքները։
 
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը՝ նախարարը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը։
 
Քննարկվել են նաև ձերբակալվածների պահման որոշ վայրերի օպտիմալացման և գործող վայրերի բարելավմանն ուղղված հարցեր։
 
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանների կարգապահական և բարեվարքության հարցերին:

Նմանատիպ նյութեր