23505 դիտում
17:55 10-03-2017
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ
Այսօր՝ մարտի 10-ին, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը ներկա էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները և որպես արդյունավետության հետագա բարելավման գործոն կարևորեց մասնավորապես օպերատիվ ծառայությունների և համայնքային ոստիկանության փոխգործակցության ապահովումը:
Անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության պետն առանձնացրեց դպրոցական տեսուչների աշխատանքի դրական արդյունքները:
Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ:
Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը