41671 դիտում
21:35 19-01-2024
Ներքին գործերի նախարարության աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել․ նախարար Վահե Ղազարյանը տեղում պաշտոնանկ է արել Չարենցավանի ոստիկանապետին․ նախարարը հայտնել է, որ չի հանդուրժելու ցանկացած բռնություն ու անկարգապահ պաշտոնյաներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և հայտնել, որ չի հանդուրժի համակարգում հակաօրինական գործողությունները, խիստ պատասխանատվության կենթարկվեն այն ծառայողները, ովքեր քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարյացկամ վերաբերմունք, ընդհուպ ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլ նաև նրանց վերաբերյալ կկազմվեն նյութեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում նախարարը աշխատանքից ազատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։
Առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ, ովքեր թերացել են աշխատանքում (որոշ մանրամասներ SHAMSHYAN.com-ը կհրապարակի առաջիկայում)։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
61878 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել