2143 դիտում
15:16 07-08-2024
Խարդախության նոր մեթոդ է արձանագրվել, քաղաքացիներից հազարավոր դոլարներ են հափշտակվել․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
«Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել:
Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ոստիկանությունում ստացված հաղորդումների համաձայն՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել է մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլարի չափով գումար։ Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:

Նմանատիպ նյութեր
2718 դիտում
21:45 04-02-2022
«Արտասահմանցի քաղաքացիներից ուսման պատրվակով «Սուրբ Թերեզայում» գումարներ են հափշտակվել». փաստաբան. aravot.am
Այս բաժնից
418 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
571 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
964 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ