211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:33 06-08-2024

Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին. Tert.am

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովես Հարությունյանը։

Արսենյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021թ. հունիսի 20-ին:

Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գուրգեն Արսենյանը նշանակվլեու է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նմանատիպ նյութեր