Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դնելու դիմումն արդեն ներկայացրել է ԱԺ նախագահին
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին.
Այս առնչությամբ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:
Նախօրեին Վ. Բոստանջյանը հայտարարե0լ էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել: