2496 դիտում
14:35 07-05-2019
Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ. Գ. Ծառուկյանը՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/tsarukyan/2992638?fbclid=IwAR1Tqm5YTYkncl801HgjJWEOc0IqYsfjao3Ku57WdYddTC76R6TDKqeEYbQ]Tert.am[/url]-ը։
Պատճառը նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատը վայր դնելու հարցին:
Նրա խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջներն անհիմն են և դրա իրավական ու քաղաքական պատասխանները տրված են:
«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին: Այս 15 օրվա անհիմն լարվածության մեջ ոչ մի բան չկա: Այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք է վստահ լինի, հավատ ունենա, նման մանր-մունր խոսակցությունները միայն վնաս են: Իրոք դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Մարդկանց մոտ արդեն մտավախություն կա, այս երկրում ներդրում անեն, թե ոչ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը նշում է, որ իր նպատակը երկրում ներդրումներ անելն է, աշխատատեղեր ստեղծելը՝ օգտագործելով իր կապերը և հնարավորությունները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/tsarukyan/2992638?fbclid=IwAR1Tqm5YTYkncl801HgjJWEOc0IqYsfjao3Ku57WdYddTC76R6TDKqeEYbQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6535 դիտում
19:52 09-07-2022
Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը