211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:11 25-07-2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն իրականացնող խմբին», – նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր