211652_close_icon
views-count4879 դիտում article-date 14:09 24-07-2024

Արմավիրի մարզի Արմավիր գյուղում բացվեց բժշկական կենտրոն․ վերջին 50 տարվա ընթացքում կենտրոնը հիմնովին չէր նորոգվել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում կայացավ գյուղի բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Վերջին 50 տարվա ընթացքում կենտրոնը հիմնովին չէր նորոգվել:

Բժշկական կենտրոնի նորոգման համար իրենց օգնությունն են ցուցաբերել ԱՄՆ-ի «Միացյալ Հայկական Սփյուռք» և «Միացյալ Նահանգների մարդու իրավունքների հայկական խորհրդի» կազմակերպության անդամները՝ Անուշ Մուրադյանի, Իննա Դալդալյանի և մյուս հայորդիների նվիրատվությամբ և ֆինանսական աջակցությամբ։

Բժշկական կենտրոնը արմավիրցիներին կսպասարկի բարձրակարգ և նորոգված սարքավորումներով ու բժշկական պարագաներով։

Գյուղացիների խոսքով այս ներդրումն աննախադեպ է և մեծ զարկ է տալիս գյուղական համայնքի զարգացմանն ու վերելքին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր