211652_close_icon
views-count31188 դիտում article-date 16:50 23-07-2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Աճարկուտ բնակավայրում «Toyota»-ով կողաշրջվել է. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Ասիլյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճարկուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Էդվարդ Ալավերդյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր