1345 դիտում
13:22 23-07-2024
ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանն առցանց աշխատանքային հանդիպում է անցկացրել Europris-ի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հուլիսի 22-ին առցանց հանդիպում է ունեցել Europris-ի (Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպություն) գործադիր տնօրեն Գուստավ Տալվինգի և հաղորդակցության ղեկավար Բրոդի Բեյվիջի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, կապիտան Ռաֆայել Հարությունյանը։
Եվրոպական գործընկերները ներկայացրել են Կազմակերպության նպատակները, առաքելությունը, տեսլականն ու արժեքները, ինչպես նաև՝ իրենց ակնկալիքները Հայաստանից որպես կառույցի լիիրավ անդամ։
Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը նախ՝ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, ապա՝ հույս հայտնել, որ ակտիվ համագործակցությունը Կազմակերպության հետ նոր ընթացք կհաղորդի Հայաստանի քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հանդիսանում է Europris-ի անդամ։
Կառույցին, բացի Հայաստանից, անդամակցում են Եվրոպայի խորհրդի ևս 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։ Europris-ին անդամակցությունը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հասանելիություն առցանց ծառայություններին ու համակարգերին, ինչպիսիք են EPIS-ը (եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS-ն (գիտելիքների կառավարման համակարգ), լավագույն փորձի և տեղեկատվության փոխանակում, փորձագիտական աջակցության տրամադրում և այլն։

Նմանատիպ նյութեր
1459 դիտում
21:05 18-12-2023
Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քրեակատարողական ծառայության նոր պետ
Այս բաժնից
928 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է