211652_close_icon
views-count1384 դիտում article-date 23:16 22-07-2024

ԵՄ անդամ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը Հայաստանի ներկայիս պայմաներում շատ ավելի անկարևոր է․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրենց էությամբ երևի հարյուրերոդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը։

Եվրամիության անդամ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը Հայաստանի ներկայիս պայմաներում շատ ավելի անկարևոր է, քան նույնիսկ մեր երկրում երթևեկության անվտանգության ապահովման հարցը, էլ չասեմ արտաքին թշնամիներից պաշտպանության մարտահրավերը։

Ավելի հեշտ ստացած վիզայով պայմանական Փարիզում սուրճ ըմպելը ոչ մի արժեք չունի, եթե վաղը Երեանում ձեր վրայով անցնելու է գիշերային ժամերին գրեթե 100կմ/ժ արագությամբ ընթացող ինչ-որ անդաստիարակի մեքենան, էլ չասեմ, որ թշնամական տանկերը մեր մայրաքաղաքից ընդամենը 2-3 ժամի հեռավորության վրա են։

Այս պայմաններում վիզաների հարցն իրեն հարգող պետության և հանրության համար նույնիսկ պետք է գոյություն չունենար կամ առավելագույնը լիներ հարյուրերորդական, մինչդեռ մեզանում ոմանց մոտ այն այնքան խանդավառություն է առաջ բերել, կարծես վերաազատագրվել է Շուշին»: 

Նմանատիպ նյութեր