1462 դիտում
23:11 25-10-2019
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց «Փորձի փոխանակման միջոցով մուտքի արտոնագրերի արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» համաժողովին
Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ «Փորձի փոխանակման միջոցով մուտքի արտոնագրերի արդյունավետ ազատականացման խթանումը Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում» խորագիրը կրող համաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից՝ Քաղաքականության վրացական ինստիտուտի ու Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի հետ համատեղ։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը։
Ավետ Ադոնցն իր ելույթում նշեց, որ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի վերաբերյալ ՀՀ և ԵՄ երկուստեք հանձնառությունն ամրագրված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Երկխոսության մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերը Հայաստանի կողմից կիրարկվում են բավականին արդյունավետ կերպով։ Ավետ Ադոնցը շեշտեց նաև ՄԱԱԵ-ի մեկնարկի հարցում ԵՄ համապատասխան կառույցների, հատկապես՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցության կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
22:17 29-07-2019
ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները
1105 դիտում
20:10 12-08-2024
Քննարկվել են Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթերի կազմակերպման, մուտքի արտոնագրերի ազատականացման հարցեր
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին