slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները
211652_close_icon

ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները

views-count1951 դիտում article-date 22:17 29-07-2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվել են արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։ Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։ Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։

Նմանատիպ նյութեր