211652_close_icon

Եմենին հարվածն ուղերձ էր. Իսրայելի պաշտպանության նախարար

views-count1465 դիտում article-date 22:46 20-07-2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ օրը հայտարարել է, թե Թել Ավիվը հարվածել է Եմենի հութիներին՝ ուղերձ հղելու միտումով՝ Իսրայելի քաղաքացուն վնասելուց հետո, հայտնել է Reuters-ը։

«Հոդեյդայում այրվող հրդեհը տեսանելի է ամբողջ Մերձավոր Արևելքում, և դրա նշանակությունն ակնառու է», - ասված է Գալանտի հայտարարության մեջ: - Հութիները մեզ վրա հարձակվել են ավելի քան 200 անգամ։ Առաջին անգամ, երբ նրանք վնասեցին Իսրայելի քաղաքացուն, մենք հարվածեցինք նրանց։ Եվ դա կանենք որտեղ որ դրա անհրաժեշտությունը ծագի»։

Իրանական արտադրության հեռահար անօդաչու թռչող սարքն ուրբաթ հարված է հասցրել Թել Ավիվի կենտրոնին, որի պատասխանատվությունը ստանձնել են հութիները: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, չորսը՝ վիրավորվել։

Ավելի վաղ մերձավորարևելյան լրատվամիջոցները հայտնել էին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի ուղղությամբ ավիահարվածների մասին։ Իսրայելն ստանձնել է ավիահարվածների պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր