211652_close_icon

Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին

views-count1123 դիտում article-date 16:28 20-10-2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կանցկացնի անվտանգության կաբինետի նիստ։ Այն տեղի կունենա Թել Ավիվում գտնվող Kirya ռազմական շտաբում, The Times of Israel-ին հայտնել են նախարարներից մեկի գրասենյակից։ Փոխանցում է Tert.am-ը։

Քննարկվելու են Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակները:

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է գործել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ղեկավարության առանցքային անձանց սպանություններին։ Իսրայելը խոստացել է պատասխանել:

Նմանատիպ նյութեր