Վաշինգտոնը Իրանին կոչ է անում զերծ մնալ Եմենին զենք առաքելուց
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը Իրանին «երկիմաստ հաղորդագրություններ» է ուղարկում, որոնցում կոչ է անում զերծ մնալ Եմենին զենք առաքելուց, որպեսզի այդ կերպ չխափանվի տարածաշրջանում նավագնացությունը: Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Օբաման հայտարարել է, որ Իրանի նավերն այժմ գտնվում են միջազգային ջրերում:
Այդ պատճառով ԱՄՆ-ը որոշ նավեր թողել է Պարսից ծոցում, որպեսզի վստահ լինի նավագնացության ազատության մեջ:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրենք շատ ուղղակի հաղորդագրություն ենք ուղարկում այն առնչությամբ, որ եթե Եմեն հասցվող զենքը կարող է սպառնալ նավագնացությանը, ապա դա իրենով իսկ խնդիր է: