24387 դիտում
13:20 20-07-2024
Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն ու մոտոցիկլը, այնուհետև վերջինը բախվել է կայանված «Opel»-ին. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 34 տան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 21-ամյա Վարդան Ջ.-ի վարած «ՄՏՌ ՊՑ 3» մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Ալյոշա Մ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Վարդան Ջ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարեն Կարապետյան ու կրտսեր պարեկ Սմբատ Կնյազյան։
Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից Ժամանել է քննչական խումբը ` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21367 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ