211652_close_icon
views-count44527 դիտում article-date 21:00 19-07-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «Ջաղաց» հանգստի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցների թիվը հասնում է 1 տասնյակի․ կա վիրավոր․դանակահարող աղջիկը և ևս 3 հոգի ձերբակալվել են,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22։25-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում  և Ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում դանակահարել են 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  նշված հասցե են մեկնել Ոստիկանության  ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ  Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ «Ջաղաց» հանգստի կենտրոնում հարևանությամբ հանգստացող երկու խմբերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Սյունիքի մարզի բնակիչներ, 46-ամյա Գուրգեն Հ․-ին և 36-ամյա Մանվել Հ․-ին, իսկ Սյունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Իշխան Պ․-ին պատճառել դաստակի կոտրվածք, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Ոստիկանների և պարեկների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի է ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ  25-ամյա Աքսաննա Բ․-ի, 26-ամյա Օլյա Ս․-ի, 28-ամյա Գոհար  Ս․-ի, 25-ամյա Ռուբեն  Կ․-ի, 42-ամյա Էրիկ Ն․-ի, 20-ամյա Սամվել Ն․-ի և մյուս կողմից Գուրգեն Հ․-ի, Մանվել Հ․-ի, Իշխան Պ․-ի և Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արման Ղ․-ի միջև, որի ընթացքում Գոհար Ս․-ն, սեղանի վրայից վերցնելով խոհանոցային  դանակը, հարվածել է Մանվել Հ․-ի, Գուրգեն Հ․-ի կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ պատճառելով  մարմնական վնասվածք և քերծել Իշխան Պ․-ի ձեռքը, վերջինս էլ, վիճաբանության ընթացքում վայր ընկնելով, կոտրել է ճաճանչոսկրը:

Վիճաբանության մասնակիցներին ոստիկաններն ու պարեկները  տեղափոխել են Ոստիկանության Կապանի բաժին, որտեղ  Գոհար Ս․-ն, Սամվել Ն․-ն, Ռուբեն Կ․-ն և Էրիկ Ն․-ն ձերբակալվել են:

Դեպքի փաստով Ոստիկանության Կապանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր