211652_close_icon
views-count41334 դիտում article-date 21:16 19-02-2024

Կրակոցներ` Կոտայքի մարզում․ Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ կան վիրավորներ․ մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` փետրվարի 17-ին խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 4 և 5 շենքերի միջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել է «Հրազդան» բժշկական կենտրոնից, որ  ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 տղամարդու։ 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Հարզդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 6-րդ շենքի մոտակայքում Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք, մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, միմյանց նկատմամբ հնչեցրել են հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող  ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։

 Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև որ այդ  ընթացքում Արման և Ժորա Հ․-երը ոտքերով հարվածներ են  հասցրել ու վնասել են Ռաֆիկ Շ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ 
​​​​​​
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արման, Ժորա, Արթուր Հ․-երը և Կարեն Հ․-ն ոստիկանների կողմից հայտնաբերվել են ու կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են  Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով ՀՀ քր. օր. 297 հ. 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց ոստիկանություն են ներկայացել 22-ամյա Կարեն Ս-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 23-ամյա Զավեն Ն․-ն, 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն, 22-ամյա Սիմոն Ս․-ն և 21-ամյա Ալբերտ Մ․-ն, որտեղ Զավեն Ն․-ն ներկայացրել է «Ekol Gediz» տիպի ատրճանակը: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Արման Հ․-ն, Ժորա Հ․-ն, և Արթուր Հ․-ն հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր