27741 դիտում
16:51 19-07-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Արտաշատում հրդեհ է բռնկվել բնակելի տանը. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը:
Մինչ հրդեհի վայր կժամանեին փրկարարները ծխահարվածներին օգնության է հասել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ Արտաշատի թիվ 23 ՀՓՋ-ի խմբի պետ փ/ծ կապիտան Հայկ Եղյանը։
Հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մուշեղ Վարդանյանն ու Թաթուլ Մանուկյանը:
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շախոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները եղել են ծխահարված:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+