Հունգարիայի կառավարությունը 500․000 եվրո է հատկացրել աղետների հետևանքները մեղմելու համար
Հունգարիայի կառավարությունը շուրջ 500 հազար եվրո է հատկացրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Միջոցները նախատեսված են Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և տեղահանված Արցախցիներին աջակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական Կարմիր Խաչի և Հունգարիայի ԱԳՆ միջև համագործակցության հուշագրից: