3436 դիտում
12:46 20-09-2020
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով հասարակական կազմակերպությունը խոցելի ընտանիքներին տրամադրում է փաթեթներ
Հայաստանում COVID-19-ի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում բնակվող 220 առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:
Ծրագիրն իրականացվում է «Կարիտաս Ինսբրուկ»-ի, Տիրոլի (Ավստրիա) իշխանությունների ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է. խոցելի ընտանքիները ստացել են իրենց հասանելիք փաթեթները: «Բավական մեծ՝ մոտ 60 հազար դրամ արժողությամբ փաթեթները ծրագրի շահառուները կստանան 2 անգամ: Ի դեպ, շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով, իսկ գլխավոր նախապայման է հանդիսացել ընտանիքների բազմանդամ լինելը և համավարակի պատճառով աշխատանքը կորցնելը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու Իննա Մաղաքյանը՝ հավելելով, որ շահառուներն արդեն ընտրված են:
Փաթեթների տրամադրումից առաջ իրականացվել է տվյալ ընտանիքների կարիքների գնահատում:
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
13:37 03-09-2020
Ֆրանսիան 100 միլիարդ եվրո կներդնի տնտեսությունը ճգնաժամից հանելու և համավարակի հետևանքները վերացնելու նպատակով
1529 դիտում
20:22 08-05-2014
Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր
926 դիտում
09:49 22-04-2020
Տնտեսական հետևանքները մեղմելու նախագծեր՝ ԱԺ արտահերթ նիստում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
856 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
853 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան